• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքում

21 ապրիլի, 2023

Ապրիլի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Առնուվիլ (Arnouville) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, որը տեղի ունեցավ քաղաքի բանուկ հատվածներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի և Հայոց ցեղասպանության զոհ դարձած, վերապրած և Հայոց ցեղասպանության հիշողությունը սերունդներին փոխանցած հայ կանանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև։

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգներից հետո հայտարարվեց լռության րոպե՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրասիայի Ազգային Ժողովի՝ Վալ-դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Սարսելի փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, քաղաքային խորհրդի անդամները, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, տեղի հայ և ասորի համայնքային կառույցների ներկայացուցիչները։

Ելույթներով հանդես եկան Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սարսելի փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, համայնքային կառույցների անդամներ։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Առնուվիլի հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր հովիվները, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները, Հրանտ Դինքի անվան Առնուվիլի հայկական դպրոցի, Նուռ վարժարանի և Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի սաները, տեղի բնակիչները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: